Մատչելի հղումներ

Վրաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ


Վրաստանում ընթանում են Հյուսիսատլանտյան դաշինքի միասնական զորավարժությունները: Այստեղ են մասնակցում շուրջ 24 պետություններ ներառյալ  Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

Զորավարժություններին ներկա է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը: Վերջինս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկել է Վրաստանի եւ ՆԱՏՈ-ի միջև հարաբերությունները եւ դրանց հետագա ընթացքը: Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետն ու ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

«Վրաստանը ՆԱՏՕ-ի առանձնահատուկ գործընկերն է: Անցած ամառ Բրյուսելում ՆԱՏՕ երկրների առաջնորդները վերահաստատեցին Բուխարեստի 2008 թ. որոշումը, ըստ որի Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Սթոլթենբերգը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կոչ արել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Վրաստանից: Գեներալ Սթոլթենբերգը խոսել է նաև ընթացող զորավարժությունների մասին:

«Այս զորավարժությունները հյուրընկալել է ՆԱՏՕ-Վրաստան վերապատրաստման համատեղ կենտրոնը, որը 2015 թ. հիմնադրումից ի վեր աշխատում է երկրի պաշտպանության ուժեղացման ուղղությամբ»,- նշել է Սթոլթենբերգը:

Իր հերթին Վրաստանի վարչապետը կրկին վերահաստատել է իր երկրի ցանկությունը անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին:

«Վրաստանի հասարակության մեծ մասը աջակցում է Վրաստանի ձգտումը ՆԱՏՕ անդամ երկիր դառնալու համար: Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ սա քաղաքական որոշում չէ, այլ արժեքների վրա հիմնված ընտրություն»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

ՆԱՏՕ-ի զորավարժությունները կտևեն մոտ մեկ շաբաթ և կավարտվեն մարտի 29-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG