Մատչելի հղումներ

Բոինգը ցանկանում է վերսկսել 737 MAX տեսակի ինքնաթիռի գործարկումը


Ամերիկյան Բոինգ ընկերությունը պատրաստվում է չորեքշաբթի օրը հանդիպել ընկերության շուրջ 200 օդաչուների, տեխսպասարկող անձնակազմի ու այլ աշխատակիցների հետ: Ընկերությունը փորձում է շուկա վերադարձնել իր 737 MAX ինքնաթիռը:

Բոինգ ընկերությունը ցանկանում է վերսկսել իր 737 MAX ինքնաթիռի գործարկումը, որը դադարեցվել էր օդանավերի վերջին վթարից հետո: Ընկերությունը իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ և պետք է հանդիպում կազմակերպի այս ինքնաթիռը սպասարկող անձնակազմերի ու տեխսպասարկողների հետ:

Ընկերությունն ընդգծում է, որ շարունակում է սերտորեն աշխատել իր հաճախորդների և կարգավորիչների հետ՝ բարելավելու համար 737 MAX-ի գործունեությունը: Այն ներդրումներ է կատարում այս ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Եթովպական ավիաուղիների ինքնաթիռի վթարից հետո միջազգային ավիացիոն մարմինները արգելք կիրառեցին 737 MAX ինքնաթիռի նկատմամբ: Տեղի ունեցած աղետը իր բնույթով և տեխնիկական առանձնահատկություններով նման է Ինդոնեզիայում հոկտեմբերին տեղի ունեցած աղետի բնույթին:

Բոինգն աշխատանքներ է տանում ինքնաթիռի ծրագրային հատվածը բարելավելու ուղղությամբ: ԱՄՆ-ի դաշնային օդային ծառայության մարմինը ցանկանում է, որ այդ փոփոխությունները իրականացվեն մինչև մյուս ամիս:

Facebook Forum

XS
SM
MD
LG