ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցու տարածքում, ինչից հետո Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուել Ծ. վարդապետ Աղոյանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան:
Այնուհետև նա խոսել է Երուսաղեմում հայկական ներկայության մասին:
Իր խոսքը Հայր Սուրբն ավարտել է հետևյալ խոսքերով. «Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»:
Facebook Forum