Մատչելի հղումներ

Պենտագոնը՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու բյուջեն որոնելիս


Պենտագոնը՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու բյուջեն որոնելիս
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը Կոնգրեսին է ներկայացրել ռազմական մի քանի նախագիծ։ Նպատակն այն է, որ կոնգրեսականները որոշեն, թե որ նախագծերից են մտածում հրաժարվել, որպեսզի դրանց բյուջեն հատկացվի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։

Ներկայացված ցանկի մեջ են մտնում մի քանի հարյուր կառույցների նախագծեր։ Դրանք պիտի կառուցվեն ԱՄՆ-ի մի քանի տասնյակ նահանգներում եւ օվկիանոսի հակառակ կողմում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում։
Անցյալ ամիս նախագահ Թրամփը հայտարարեց ազգային արտակարգ իրավիճակ, որպեսզի կարողանա պատի կառուցման համար բյուջե հատկացնել առանց Կոնգրեսի կողմից հաստատում ստանալու։ Արտակարգ իրավիճակը թույլ է տալիս նախագահին այդ գումարը վերցնել ռազմական բնագավառից։
Կոնգրեսն անցյալ ամիս մերժեց Թրամփի հայտարարած արտակարգ իրավիճակը։ Քվեարկությունից անմիջապես հետո նախագահը հանդես եկավ իր առաջին վետոյով ու չեղյալ հայտարարեց իր որոշումը չեղյալ հայտարարած Կոնգրեսի որոշումը։
Հիմա դեմոկրատ կոնգրեսականները հույս ունեն, որ ռազմական կառույցների շինարարությունը դադարեցնելու հանգամանքը այդ նահանգներից ընտրված հանրապետական կոնգրեսականներին եւս կստիպի միանալ իրենց՝ Թրամփի վետոյի դեմ քվեարկության ժամանակ։ Չէ որ նախագահի վետոն չեղյալ հայտարարելու համար հարկավոր է Կոնգրեսի երկու պալատներում կոնգրեսականների երկու երրորդի աջակցությունը։


XS
SM
MD
LG