Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի հարցում ունի կարծր դիրքորոշում։ Եթե Փհենյանը չի հրաժարվում միջուկային բոլոր զենքերից, Վաշինգտոնը չի հրաժարվում իր պատժամիջոցներից։
Ինչպես Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ-ի դեսպանորդ Ստիվըն Բիգանն է ասում, ՝՝ԱՄՆ-ը չի պատրաստվում ապամիջուկայնացման գործընթացը Հյուսիսի հետ իրականացնել աստիճանաբար՛՛։
Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընն ասել է, թե ուզում է սկսել միջուկային ծրագրի հատվածական ապասարքավորում, եթե ԱՄՆ-ը իրականացնի համապատասխան միջոցառումներ՝ կապված պատժամիջոցների հետ։ Եվ Հյուսիսն իր այս պահանջը պնդում է հրթիռային նոր փորձարկումներ սկսելու սպառնալիքով։ Տիեզերական արբանյակներից արված լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսը կառուցել է միջուկային իր կայանների որոշ հատվածները եւ աշխուժացրել բալիստիկ հրթիռների թռիչքակայաններում իրականացվող աշխատանքները։
Ինչպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Բիլ Ռիչարդսոնն է ասում, ՝՝Դա երկու երկրների միջեւ գագաթաժողովն անարդյունք ավարտվելու հետեւանքն է՛՛։ Նրա խոսքերով, այդ եղանակով Հյուսիսը նաեւ փորձում է ճնշում բանեցնել հետագա բանակցությունների համար։
Հիմա հարցն այն է, թե ինչպես Վաշինգտոնը կպատասխանի Հյուսիսում իրականացվող հրթիռային փորձարկումներին։
Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքը մեծապես հիասթափված է Կիմի հարցում։ ՝՝Մենք դեռ պետք է որոշենք, թե ինչ ենք անելու՛՛, ասել է նախագահը։
Ինչեւէ, բանակցային գործընթացը մտել է փակուղի։ Թե ինչպես Կիմ-Թրամփ հարաբերությունները կօգնեն վերացնել պատային իրավիճակը, ցույց կտան եկող ամիսները։