Մատչելի հղումներ

Բնապահպանության նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ


Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր բնագավառներ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, բարեմաղթանքների համար և վերահաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծման ուղղությամբ։

XS
SM
MD
LG