Մատչելի հղումներ

Դաեշից վերջին գյուղի առումը կպահանջի եւս մի քանի օր


Դաեշից վերջին գյուղի առումը կպահանջի եւս մի քանի օր
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

Դաեշ ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ մնացած վերջին բնակավայրից՝ Սիրիայի Բաղուզ գյուղից ուրբաթ օրը դուրս էին գալիս բեռնատար ավտոմեքենաներ՝ այստեղից հանելով քաղաքացիական անձանց։ Հայտնի չէ, թե Իրաքի սահմանին գտնվող այս գյուղում քաղաքացիական դեռեւս քանի մարդ է մնացել։ Դաշնակից ուժերի ռազմաօդանավերը նախորդ օրը հարվածներ էին հասցրել գյուղին հարակից տարածքներին, որտեղից արդեն դուրս էր բերվել 2 հազար խաղաղ բնակիչ։

Սիրիայի ժողովրդավարական ուժերի հրամանատարների խոսքերով, ռմբակոծությունները խառնաշփոթ են առաջ բերել ծայրահեղականների շարքերում, ինչի արդյունքում քաղաքացիներին հաջողվել է դիմել փախուստի։ Դաշնակից ուժերի հրամանատարությունը կարծում է, որ Բաղուզում այս պահին կա Դաեշի մի քանի հարյուր զինյալ։ Չի բացառվում նաեւ, որ Դաեշի մեծաթիվ զինյալներ կարող են պատսպարված լինել թունելներում ու գյուղի տակ փորված քարանձավներում։
Խալիֆայությունից մնացած վերջին զինյալները չեն ընդունում հանձնվելու առաջարկը եւ երդվել են կռվել մինչեւ վերջ։


Չնայած ըստ դաշնակից ուժերի, Դաեշի զինյալներն արդեն զգում են զենքի ու զինամթերքի պակաս, գյուղի առումը կարող է պահանջել եւս մի քանի օր։


XS
SM
MD
LG