Մատչելի հղումներ

Դաեշ-ը տասնյակ կանանց և երեխաների թույլ չի տալիս լքել ռազմական գործողությունների գոտին


ԱՄՆ-ի աջակցության ներքո գտնվող ուժերը Սիրիայում կոչ են անում Դաեշ-ի զինյալներին հանձնվել:

Տասնյակ բեռնատարներ մոտեցել են Սիրիայում գտնվող Բաղուս գյուղին երեքշաբթի օրը՝ հանձնվել ցանկացող Դաեշ-ի զինյալներին և նրանց ընտանիքներին դուրս բերելու համար:

«Եթե թույլ տանք, որ հեռանան, ու՞ր են գնալու: Նրանք ոչ մի տեղ չեն կարող փախչել: Դաեշի զինյալների համար լավագույն լուծումը Սիրիական ժողովրդավարական ուժերին հանձնվելն է», ասում է Սիրիական ժողովրդավարական ուժերի մամլո խոսնակ Ադնանե Աֆրինեն:

Ամերիկյան և քրդական զորամիավորումները հայտարարում են, որ մինչև այս շաբաթվա վերջ Դաեշ-ը վերջնականապես պարտություն կկրի: Նրանք տեղեկացնում են, որ կվերսկսեն հարձակումները քաղաքացիական բնակչությանը ռազմական գոտուց դուրս բերելուց հետո:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գծով պաշտոնյաները սակայն մտահոգություն են հայտնում, որ Դաեշ-ը թույլ չի տալիս տասնյակ կանանց և երեխաներին լքել Բաղուզ գյուղը:

Facebook Forum

XS
SM
MD
LG