Մատչելի հղումներ

ԱՄՆ ու Չինաստանը փորձում են դադարեցնել առևտրային պատերազմը


Այս շաբաթ կվերսկսվեն բանակցությունները Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների հարցի շուրջ: Երկու խոշորագույն տնտեսությունների միջև առկա են անհամաձայնություններ այս ոլորտում:

Սպիտակ տունը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների երրորդ փուլի մեկնարկի մասին: Դրանք կընթանան միջին օղակի պաշտոնյաների միջև, որից հետո միայն կտեղափոխվեն բարձր մակարդակ:

Այս բանակցությունների անցկացումը հիմնված է նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինպինի միջև համաձայնության վրա՝ երկու երկրների միջև սահմանային վճարումների պատերազմը դադարեցնելու նպատակով:

Վարչակազմը սպառնացել է բարձրացնել սահմանային վճարումները 10 տոկոսից մինչև 25 տոկոս, եթե կողմերը մինչև մարտի 2-ը չհասնեն համաձայնության: Սակայն նախագահ Թրամփն անցած շաբաթ ակնարկել էր, որ ժամկետները կարող են փոխվել՝ կապված բանակցությունների ընթացքի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG