Մատչելի հղումներ

Եվրոպան չի շտապում հետ ընդունել Դաեշի շարքերում կռվող իր քաղաքացիներին


Նախկինում 100 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ ութ միլիոն բնակչություն ունեցող ՝՝Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորումն այսօր գրեթե ոչնչացված է: Դրա միակ մնացորդը՝ Բագուզ քաղաքը, գտնվում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելողՍիրիական դեմոկրատական ուժերի գրոհի տակ: Նախագահ Թրամփը կիրակի օրը հայտարարեց, որ «Խալիֆայությունը տապալման եզրին է»: Սակայն, փորձագետները նշում են, որ Դաեշի կողմնակիցները դեռ շատ են:

«Նրանց մի մասը Մոսուլում եւ Ռաքայում են, եւ հարմար պահի նրանք կբացահայտեն իրենց», - նշում է ծայրահեղականության հետազոտման հարցերով մասնագետ Փիթեր Նյումանը։

Նախագահ Թրամփը կոչ էր արել Եվրոպային հետ ընդունել եւ իրենց երկրներում դատապարտել «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում կռված, այժմ՝ կալանավորված 800 անձանց, որոնք Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիներ են հանդիսանում, քանի որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի նրանց ազատ արձակել, ինչի պատճառով նրանք կարող են հետ սողոսկել Եվրոպա: Եվրոպացիները պետք է գիտակցեն հայտարարության կարեւորությունը, համոզված է նախկին կոնգրեսական Դարել Իսան.

«Նախկինում եվրոպացիները մեզանից պահանջում էին վերադարձնել Գուանտանամոյում պահվող իրենց պետությունների քաղաքացի հանդիսացող զինյալներին, սակայն, այնուհետեւ նրանց ազատ էին արձակում, որից հետո այդ նույն մարդիկ կրկին ահաբեկչություն էին կազմակերպում Եվրոպայում»:

Սակայն, դաշնակիցներին թվացել է, թե նախագահ Թրամփի հայտարարության մեջ արհամարհանք կա:

«Սա ընդհանուր խնդիր է եւ այդ զինյալները կարող են հարձակում կազմակերպել ամերիկացիների դեմ նույն հավանականությամբ, որքան՝ եվրոպացիների», - նշում է Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի վերլուծաբան Կարին վոն Հիփելը:

Եվրոպական առաջնորդներից շատերը սակայն դեռեւս Դոնալդ Թրամփի այս կոչն անպատասխան են թողնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG