Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ամենամյա ուղերձի նախօրեին


ԱՄՆ-ի նախագահական ամենամյա ուղերձի նախօրեին
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին արդեն ինը տարի նախագահում է Կոնգրեսում նախագահների ամենամյա ուղերձների ժամանակ: Եթե Օբամայի տարիներին նա լիովին խրախուսում էր նախագահի օրակարգը, ապա այժմ ամեն առիթով սառը ջուր է լցնում ներկա նախագահի ծրագրերի վրա: ‘’Ոչ մի դոլար չի հատկացվելու պատի կառուցման համար’’, հայտարարում է Փելոսին:
Իր դիրքերից հետ չի կանգնում նաեւ Թրամփը, որը շարունակում է պնդել, որ սահմանային պատն անհրաժեշտ է Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով:
Ու եթե մինչեւ փետրվարի 15-ը Կոնգրեսի հանձնաժողովը չներկայացնի սահմանային անվտանգության մասին երկու կողմերի համար ընդունելի առաջարկ, նորից մասնակիորեն կփակվեն դաշնային հաստատությունները, երբ հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները շարունակում են հանդես գալ հակադիր դիրքերից:

Նախագահն էլ շարունակում է ակնարկել Կոնգրեսին շրջանցելու եւ, արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո, սահմանային պատի կառուցման մասին հրաման արձակելու իր մտադրության մասին: Եվ հիմա կոնգրեսականները երկու կողմերում ուշի ուշով են հետեւելու նախագահի ամենամյան ուղերձի ամեն մի խոսքին, գնահատական տալու համար նրա կողմից արտասանվող որեւէ ակնարկի:
Ամենամյա ուղերձի ժամանակ մեծ ուշադրության առարկա են դառնալու նաեւ արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ Սիրիայից ԱՄՆ-ի ուժերը դուրս բերելու ծրագրի մասին Թրամփի հայտարարությունն արժանացել էր նույնիսկ Ազգային անվտանգության տնօրեն Դեն Քոութսի քննադատությանը, որն ասել էր, թե ‘’ծայրահեղական Դաեշը դեռեւս ունի վերակազմավորվելու հնարավորություն եւ դեռեւս ունի հազարավոր զինյալներ Իրաքում ու Սիրիայում’’:

Իսկ երբ նախագահը պատրաստվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկրորդ գագաթաժողովին, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջիա Հասփելը հիշեցնում է, որ ‘’Հյուսիսն ունի այնպիսի հեռահար հրթիռներ արտադրելու մտադրություն, որոնք ի զորու կլինեն հարվածել ԱՄՆ-ի որեւէ տարածքի’’:


Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա պետք է ասել, որ Թրամփն այստեղ ունի պարծենալու հնարավորություն, երբ միայն անցյալ ամիս այստեղ բացվել է ավելի քան 300 հազար աշխատատեղ, իսկ գործազրկությունը` իջել մինչեւ չորս տոկոսի:

XS
SM
MD
LG