Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ապաստան խնդրող ներգաղթյալները կսպասեն գործի քննությանը Մեքսիկայում


Միացյալ Նահանգները Մեքսիկա է վերադարձրել շուրջ մեկ տասնյակ ներգաղթյալների, ովքեր դիմել էին ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցման շրջանակներում, ԱՄՆ-ում ապաստան ստանալու խնդրանքով դիմած ներգաղթյալների մի մասն իրենց գործի քննությանը սպասելու է Միացյալ Նահանգների տարածքից դուրս:

Հոնդուրասից ժամանած ներգաղթյալների այս խումբն ապաստան է խնդրել ԱՄՆ-ում, սակայն, մինչ վերջնական որոշմանը սպասելու է Մեքսիկայում:

Նախկինում ԱՄՆ-ում ապաստան խնդրող ներգաղթյալներին թույլատրվում էր ժամանակավոր Միացյալ Նահանգներում բնակվել՝ մինչ իրենց հարցով վերջնական որոշում կկայացվեր: Սակայն, անցած տարիներին նման հայցերի թիվը 800,000 է հասել եւ ամերիկյան դատարաններից կարող է տարիներ պահանջվել՝ ապաստանի հայցի վերաբերյալ վճիռ կայացնելու համար: Մեքսիկան համաձայնել է իր տարածքում ժամանակավոր բնակության իրավունք տրամադրել այն ներգաղթյալներին, ում լսումների օրը ԱՄՆ-ի դատարանում արդեն սահմանված կլինի, սակայն, թույլ չի տալու իր տարածքում մնալ առողջական խնդիրներ ունեցողներին եւ առանց ծնողների ուղեկցության անչափահասներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG