Մատչելի հղումներ

Կիմ Չեն Ընը և Թրամփը կհանդիպեն 2-րդ անգամ


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն FOX հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպման մասին վերջերս շրջանառվող լուրը՝ հավելելով, որ այն հավանաբար կկայանա փետրվարի վերջին:

«ԱՄՆ-ի կառավարությունը շարունակելու է աշխատել Փհենյանի հետ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Առաջնորդ Կիմը հայտնել է իր պատրաստակամությունը, հիմա մնում է իրականացնել մեր առաքելությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Հակառակ Թրամփի պնդումներին՝ ԱՄՆ-ի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Դեն Քոթսը, երեքշաբթի օրը օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Փհենյանը դժվար հրաժարվի իր միջուկային ծրագրերից:

«Համաձայն մեր ունեցած տեղեկատվության և ուսումնասիրության՝ Հյուսիսային Կորեան կփորձի պահպանել իր ձեռքբերումները և դժվար ամբողջովին հրաժարվի իր միջուկային կարողությունը զարգացնելու և արտադրական գործընթացներից, քանի որ այդ երկրի առաջնորդների համար թերակղզու միջուկայնացումը ռեժիմի պահպանման միակ երաշխիքն է», - հայտարարել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Դեն Քոթսը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ընթացքում Կիմ Չեն Ընը տվել էր Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ իր վերացական համաձայնությունը, սակայն Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի դադարեցնի պատժամիջոցները քանի դեռ Փհենյանը չի իրականացրել իր ստանձնած պարտավորությունները:

XS
SM
MD
LG