ԱՄՆ-ի նախագահն ու Կոնգրեսի ղեկավարները կնքեցին գործարք դաշնային կառավարությանը ենթակա հաստատությունները վերաբացելու հարցում։ Դաշնային հաստատությունները, ըստ Թրամփի հայտարարության, բաց կմնան մինչեւ փետրվարի 15-ը՝ ավարտելով երկրի պատմության մեջ այս հաստատությունների աշխատանքի ամենաերկար դադարը։ Թրամփի խոսքերով, Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը իր որոշումը Սենատին կներկայացնի ՝՝անհապաղ՛՛։
Այս առաջարկը չի ընդգրկում Թրամփի առաջարկած պատի կառուցումը ֆինանսավորելու մասին կետ։ Չկան նաեւ երաշխիքներ, որ մինչեւ փետրվարի 15-ը համաձայնություն կկայացվի Կոնգրեսի ղեկավարների ու Թրամփի միջեւ։ Անհամաձայնությունը շարունակվելու դեպքում դաշնային հաստատությունները նորից մասնակիորեն կփակվեն։