Մատչելի հղումներ

Ջոն Բոլթոնն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հետ ունեցած իր վերջին հեռախոսազրույցին


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած վերջին հեռախոսազրույցին: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է նրա (Փաշինյանի) ջանքերին Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու հարցում»:

Facebook Forum

XS
SM
MD
LG