Իսրայելը փակել է մուտքը դեպի աստվածաշնչյան Հերմոն լեռը եւ այլ հանգստավայրեր, որոնք գտնվում են Սիրիայի սահմանին: Դրան նախորդում են մի շարք զինված միջադեպեր:
Կիրակի օրը իսրայելական բանակը հրթիռակոծել է Սիրիայում մի շարք թիրախներ Դամասկոսի շրջակայքում: Ինչպես տեղեկացնում է Իսրայելի հրամանատարությունը , հարվածների թիրախում են եղել սիրական հակաօդային ուժերը, ինչպես նաև իրանական զորամիավորումների ու Հեզբոլա խմբավորման դիրքերը:
Իսրայելի բանակը հրապարակել է տեսանյութ, որն արձանագրում է հաջողված հարվածներ սիրիական հրետանային ստորաբաժանումների ուղղությամբ:
Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցը հակադարձել է՝ տեղեկացնելով, որ հարձակումը կասեցվել է և հրթիռների մեծ մասը՝ վերացվել: Զոհվել են սիրիացի չորս զինծառայողներ:
Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածները զգալի վնաս են հասցրել սիրիական զորքերին: Նրանք պնդում են, որ բազմիցս կոչ են արել սիրիական կողմին չխոչընդոտել իրանական օբյեկտների հրթիռակոծմանը և կրակ չբացել իրենց ուղղությամբ: Այս պահանջի չկատարումը , ըստ Իսրայելի, հանգեցրել է նման զարգացումներին:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին, որ կլինեն լուրջ հետևանքներ , եթե Թեհրանը չդադարի սպառնալ Իսրայելին:
Ըստ իսրայելական բանակի, կիրակի օրը Իսրայելի ուղղությամբ բաց է թողնվել հրթիռ, որը սակայն խոցվել է իսրայելական հակահրթիռային համակարգի կողմից: Միջադեպին ականատես են եղել այս շրջանում դահուկավազքով զբաղվող մի շարք մարզիկներ:
Facebook Forum