Մատչելի հղումներ

Սենատը նախատեսում է Թրամփի ներկայացրած ծրագրի շուրջ քվեարկություն


Սենատը նախատեսում է Թրամփի ներկայացրած ծրագրի շուրջ քվեարկություն
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավարը նախատեսում է վերին պալատում քվեարկություն անցկացնել այն առաջարկի շուրջ, որը նախագահ Թրամփը համարում է փոխզիջում, դեմոկրատների ղեկավարները՝ ձախողում։


Նախագահի ներկայացրած այս ծրագիրը խոստանում է երեք տարով հետաձգել այն հարյուր-հազարավոր ներգաղթյալների արտաքսումը, որոնք այստեղ են անօրինական եղանակով մուտք գործել մանկության տարիներին։ Ծրագիրը նաեւ խոստանում է երկարաձգել այն մարդկանց նկատմամբ գործող պաշտպանվածությունը, որոնք իրենց երկրներից փախել են բռնությունների ու բնական աղետների պատճառով։ Դրա դիմաց Թրամփի ծրագիրը պահանջում է 5 միլիարդ 7ՕՕ միլիոն դոլարի հատկացում՝ Մեքսիկայի հետ սահմանին բաժանարար պատի կառուցման աշխատանքները սկսելու համար։


Դեմոկրատները պնդում են, թե պատի կառուցումն անվտանգության խնդիրները լուծելու շատ թանկ միջոց է։ Նրանք պահանջում են, որ Թրամփն ու հանրապետականները համաձայնվեն վերաբացել արդեն 31 օր մասնակիորեն փակ դաշնային հաստատությունները, ու դրանից հետո շարունակել սահմանային անվտանգության շուրջ քննարկումները։
Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, այս եղանակով հանրապետականները պարզապես փորձում են բարձրացնել Թրամփի վարկանիշը, սակայն այս մոտեցումը ոչինչ չի անում կառավարությունը մասնակի փակ պահելու այս փակուղուց դուրս գալու համար։

՝՝Նախագահը հայտարարել էր, թե ինքը հպարտ կլիներ կառավարության աշխատանքները դադարեցնելու համար։ Հիմա նա հպարտ է դրա համար։ Սակայն հիմա պիտի վերջ տա այս վիճակին եւ մենք կուզենայինք հուսալ, որ նա հանդես կգա այս մասին հայտարարությամբ՛՛, ասել է Ադամ Շիֆը։

Իսկ քանի դեռ դաշնային հաստատությունները շարունակում են մնալ մասնակիորեն փակ, դաշնային 8ՕՕ հազար աշխատակիցների մի մասն աշխատում է առանց աշխատավարձի, մյուս մասը՝ պարզապես անցել է պարտադիր, անվճար արձակուրդի։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը, լինելով դաշնային հաստատություն, այս օրերին նույնպես աշխատում է կրճատված աշխատակազմով։

XS
SM
MD
LG