Մատչելի հղումներ

Արթնանում են չին-ամերիկյան առեւտրային պատերազմն ավարտելու հույսեր


Արթնանում են չին-ամերիկյան առեւտրային պատերազմն ավարտելու հույսեր
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Արթնանում են չին-ամերիկյան առեւտրային կապերը բնականոն հունի մեջ դնելու հույսեր։ Այս մասին ասել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում խոսքերով, ԱՄՆ-ի պատվիրակությունը մի քանի օր անցկացրել է արդյունավետ բանակցություններ։ Բանակցությունների վերջին օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրած հանդիպումից հետո էլ տեսանելի է եղել չինական կողմի շահագրգռվածությունը։

Այս հայտարարություններից հետո ասիական դրամական շուկաներում գրանցվել է բաժնետոմսերի գների աճ։ Ինչպես տնտեսագետներն են ասում, ներդրողները պետք է հավատան, որ ԱՄՆ-ը ու Չինաստանը կխուսափեն առեւտրային համընդհանուր հակադրությունից։ Հակառակ դեպքում, նրանց խոսքերով, մեծ վնաս կկրի համաշխարհային տնտեսությունը։

Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնվել են, որ Չինաստանն ԱՄՆ-ից կգնի ավելի մեծ ծավալներով գյուղատնտեսական ապրանքներ ու վառելանյութ, եւ որ ԱՄՆ-ը ավելի մեծ ներկայություն կունենա Չինաստանի շուկաներում։

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի նախագահն այս բանակցությունները համարել է հաջողված, որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ կողմերի տեսակետները միմյանցից շատ հեռու են Չինաստանում բարեփոխումներ անցկացնելու Սպիտակ տան պահանջի հարցում։ Դրանց մեջ են մտնում մտավոր կարողությունների հափշտակումը դադարեցնելու եւ ամերիկյան տեխնոլոգիաները չկրկնօրինակելու պահանջները։ Ու եթե մինչեւ մարտ ամիսը գործարք չկնքվի ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ, Թրամփի խոսքերով, Չինաստանի նկատմամբ հաստատված սակագները 1Օ-ից կհասցվեն 25 տոկոսի։ Մի բան, որը կարող է հակադարձ քայլերի արժանանալ Պեկինի կողմից։

Չինաստանի պետական մամուլը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Պեկինը ցանկանում է վերջ դնել առեւտրային այս հակամարտությանը, սակայն չի գնա ՝՝անխոհեմ զիջումների՛՛։

XS
SM
MD
LG