Մատչելի հղումներ

Նոր տեխնոլոգիաները կբացահայտեն գաղտնի միջուկային փորձարկումները


Գիտական միտքն այսօր զարգացնում է նոր տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն միջուկային զենքի գաղտնի զարգացումը բացահայտելու հարցում: Այն կարևոր է միջազգային անվտանգության ապահովման համար:

Այսօր գիտնականներն աշխատում են նոր տեխբնոլոգիաների զարգացման ուղղությամբ, որոնք կօգնեն բացահայտելու հնարավոր միջուկային ակտիվությունը: Նման պետական լաբորոտորիաներից մեկը գտնվում է Վաշինգտոն նահանգից ոչ հեռո:

«Այն ազդանշանները, որ մենք փնտրում ենք, ռադիոակտիվ ակտիվության հետ են կապված, որոնք ցույց են տալիս օգտագործված էներգիայի չափը և տեղեկություն են տրամադրում իզոտոպերի մասին»,- ասում է Pacific Northwest ազգային լաբորոտորիայի ներկայացուցիչ Էմիլի Մեյսը:

Այս նոր տեխնիկական միջոցները շատ զգայուն են և կարող են բացահայտել իզոտոպեր՝ հաշվի առնելով մարդկային գործոնը: Դրանք կարող են օգնել բացահայտելու գաղտնի միջուկային փորձարկումները, որոնք սովորաբար արտադրում են մեծ քանակությամբ արգոն 37 տեսակի իզոտոպ:

«Եթե օրինակ իրականացվում է ստորգետնյա միջուկային փորձարկում, ապա այն պետք է արտադրի մեծ քանակությամբ արգոն 37: Այս տեխնիկական միջոցը հավանական մի գործիք է, որը կօգնի միջուկային համաձայնագրերի ու պայմանագրերի վերահաստատման հարցում»,- ասում է լաբորատորիայի ներկայացուցիչ Քրեյգ Աալսեթը:

Դրանց կատարելագործման համար գիտնականները օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական բանականությունը:

Այս պահին ստացված արդյունքները տպավորիչ են և գոհացնող, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են: Գիտնականները հույս ունեն, որ այսպիսով հնարավոր կլինի որոշակիորեն զսպել այն երկրներին, որոնք պարտավորվել են դադարեցնել իրենց միջուկային ծրագիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG