Մատչելի հղումներ

SpaceX-ը՝ ընդդեմ Boeing և Lockheed Martin ընկերությունների


Ամերիկյան ռազմական նավիգացիոն արբանյակը Falcon 9 հրթիռով տիեզերք ուղարկելու հաջող առաքելությունը ազդարարեց ռազմաօդային ուժերի չվերթների և սպառազինությունների շուկայում հայտնված նոր մրցակցի մասին:

Շահույթ հետապնդող տիեզերագնա խցիկներ արտադրող ամերիկյան SpaceX ընկերությունը, որը հայտարարել էր առաջիկա տարիներին տիեզերական զբոսաշրջության բնագավառում իր հավակնոտ ծրագրերի մասին, հանդես է եկել նոր նախաձեռնությամբ:

Կիրակի՝ դեկտեմբերի 23-ին, Ֆլորիդա նահանգի Քեյփ Քանավերալ ռազմաօդային կայանից SpaceX ընկերությունը ևս մեկ հրթիռ է արձակել` տիեզերք ուղարկելով ազգային անվտանգության առաքելություն իրականացնող ամերկյան ռազմական նավիգացիոն արբանյակ:

Սա Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկի առաջին նմանատիպ փորձն է:

Falcon 9 հրթիռով տիեզերք ուղարկված արբանյակը արտադրված է Lockheed Martin ընկերության կողմից և արժե մոտավորապես 500 մլն դոլար:

Գյուտարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը արդեն մի քանի տարի է, որ հաջողությամբ ներթափանցել է մասնավոր, ինչպես նաև ռազմական առաքելություն իրականացնող տիեզերգնա խցիկների արտադրության շուկա՝ մրցելով Boeing-ի և Lockheed Martin-ի նման խոշոր ըկերությունների հետ:

Կիրակի օրը SpaceX-ի գրանցած հաջողությունն ամրապնդում է ընկերության դիրքերը՝ ռազմաօդային ուժերի չվերթների և սպառազինությունների ոլորտի ավանդական առաջատարների շարքերում:

XS
SM
MD
LG