«Էկոնոմիստ» հանդեսը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր:
Ընդգծելով, որ փողոցային խաղաղ պայքարը հանգեցրել էր իշխանափոխության, հանդեսը նշում է, որ Հայաստանը ժողովրդավարությունը վերականգնելու լավ հնարավորություններ ունի։
Նիկոլ Փաշինյանին անվանելով ''խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր'', պարբերականն ընդգծել է, որ նա իշխանության է եկել օրինական ճանապարհով, եւ այժմ տանում է գործուն պայքար ընդդեմ կոռուպցիայի:
«Էկոնոմիստ»-ը նաև պատմում է իր ընթերցողներին, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում Փաշինյանի դաշինքը հավաքել է ձայների 70 տոկոսը։
«Պուտինի ոճին հետևող ղեկավարը հեռացվեց իշխանությունից, և ոչ ոք չզոհվեց: Ռուսաստանին էլ չտրվեց միջամտություն ցուցաբերելու առիթ», - գրել է «Էկոնոմիստ»-ը։