Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, որոնք աջակցում են Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարբեր ճամբարներին, բանակցություններ են սկսել Ժնևում Սիրիայի հանձնաժողովի կազմի հարցի շուրջ, որը կմշակի երկրի նոր Սահմանադրությունն ու կանցկացնի նոր ընտրություններ Սիրիայում: Խոշոր տերությունները ձգտում են ստանալ նաև ՄԱԿ-ի հավանությունը այս հարցում:
ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Սթեֆան դե Միսթուրան, ով իր առաքելությունն է ավարտում դեկտեմբերի 31-ին, փորձում է համաձայնության հասնել սահմանադրական հանձնաժողովի 150 անդամների հարցի շուրջ, որը թույլ կտա աշխուժացնել խաղաղ գործընթացը:
Նախագահ Բաշար Ասադը և նրան ընդդիմադիր ուժերը ներկայացրել են յուրաքանչյուրը 50 անձանցից բաղկացած ցուցակ: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան բանակցում են այժմ վերջին 50 անդամների ցուցակի շուրջ, որը պետք է ընդգրկի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ գործիչներ:
Facebook Forum