Մատչելի հղումներ

Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված ԱՄՆ-ի ջանքերը կարող են խափանվել


Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված ԱՄՆ-ի ջանքերը կարող են խափանվել
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ պետություններն աջակցում են Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային միջազգային գործարքը, բացի ԱՄՆ-ի ներկա վարչակազմից։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները գործարքից դուրս եկավ մայիս ամսին եւ անցյալ ամիս սկսեց նոր պատժամիջոցներ ընդդեմ Թեհրանի։
Պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքերով, ՝՝Իրանը չարաշահել է մյուս պետությունների բարի կամքը եւ ոտնահարել բալիստիկ հրթիռների հետ կապված Անվտանգության խորհրդի մի շարք բանաձեւեր՛՛։
Նրա խոսքերով, ամբողջ Մերձավոր Արեւելքում Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենամեծ զինանոցը՝ մոտ 1Օ նման համակարգ։
Այդ հրթիռների մի մասն ունի 2ՕՕՕ կմ հեռահարություն, ինչը Փոմփեոյի խոսքերով, կարող է վտանգի տակ դնել եվրոպական մի շարք երկրներ։

Հիշեցնենք, որ Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային համաձայնագրով հանվում էին Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որին Իրանը պատասխանելու էր միջուկային իր գործունեությունը սահմանափակելով։ Ըստ նույն համաձայնագրի, Իրանը համաձայնում էր թույլատրել միջազգային փորձագիտական ուսումնասիրություններ։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը պարբերաբար է հայտարարել, որ Իրանը կատարում է իր առջեւ պայմանագրով դրված պարտավորությունները։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ կոչ է արել Իրանին ՝՝դադարեցնել բալիստիկ այն հրթիռների փորձարկումները, որոնք ունակ են կրել միջուկային մարտագլխիկներ։ Սակայն խորհրդի այս բանաձեւը բացի հորդորելուց, չունի այն արգելելու մասին կետ։

Պաշտոնական Իրանն էլ, հայտարարելով, որ միջուկային իր ծրագիրը կրում է զուտ խաղաղ նպատակներ, հորդորում է Անվտանգության խորհրդին դատապարտել իր դեմ ԱՄՆ-ի կողմից ՝՝անօրինական պատժամիջոցները՛՛, ինչը ըստ Թեհրանի, ՝՝ոտնահարում է ՄԱԿ-ի հռչակագիրը եւ միջազգային օրենքները՛՛։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին, ապա նրանք հաստատուն կերպով պաշտպանում են Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, ինչը ՄԱԿ-ում Գերմանիայի դեսպան Քրիսթոֆեր Հոյսգենի խոսքերով, ՝՝տարածաշրջանի եւ Եվրոպայի անվտանգության համար կարեւոր մի գործոն է՛՛։

Միայն այն փաստը, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են հանդես գալ վետոյի իրենց իրավունքով, խոսում է այն մասին, որ Իրանի բալիստիկ հրթիռների գործունեությունը կրճատելու ԱՄՆ-ի ջանքերը Անվտանգության խորհրդում կխափանվեն։

XS
SM
MD
LG