Մատչելի հղումներ

Հայաստանի ընտրությունները՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբ


Միացյալ Նահանգներում Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Սա առանցքային ձեռքբերում է՝ ժողովրդավարության հաղթանակ եւ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր դարաշրջան», - ընդգծվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արդեն իսկ աշխատում է Հայաստանի հիմնական ուժերի հետ՝ խաղաղ, սահմանադրական եւ ժողովրդավարական անցում ապահովելու նպատակով: Հայաստանի առաջընթացն անհրաժեշտ է վերափոխել իրական ծրագրերի, որոնք թույլ կտան խորացնել հայ-ամերիկյան փոխադարձ ձեռնտու համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում, նշված է հայտարարության մեջ:

«Երկկողմ հարաբերությունների զարգացմանն աջակցության հետ միասին մենք ընդլայնելու ենք մեր աշխատանքը, որն մարտահրավեր է նետում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին Միացյալ Նահանգներում, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում եւ թույլ չենք տալու, որպեսզի այս անցումային շրջանում փորձ արվի թուլացնել, մեկուսացնել կամ հարձակում գործել Հայաստանի կամ Արցախի վրա», - նշված է Միացյալ Նահանգներում Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG