Մատչելի հղումներ

Ջորջ Բուշի անուղղակի ուղերձն իշխանությունից կառչած քաղաքական գործիչներին


Ջորջ Բուշի անուղղակի ուղերձն իշխանությունից կառչած քաղաքական գործիչներին
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Այս օրերին, երբ Ամերիկան հրաժեշտ է տալիս իր 41-րդ նախագահին, պատմաբաններն անդրադառնում են նրա անցած ուղուն ու քաղաքական ուղղություններին, հաջողություններին ու բացթողումներին, նրա թողած ժառանգությանն ու գլխավոր ուղերձին:

Ինչպե՞ս սկսեց նախագահական իր ուղին ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը:

1988-ին նրա նախընտրական թիմը որդեգրեց բացասական փաստերի վրա հենվելու քաղաքականություն: Մի բան, որն այսօր էլ կիրառվում է նրանց կողմից, որոնք փորձում են ամրացնել հիմքեր ոչ թե կառուցելով, այլ այլոց պախարակելով: Բուշի թիմի այս քաղաքականությունն առաջ բերեց վախի զգացում, ու դարձավ պատճառ ռասիստական դրսեւորումների համար: Նրա քարոզրաշավի գովազդն էլ հենվեց այն կարծրատիպի վրա, թե սեւամորթ ամերիկացիները վտանգավոր հանցագործներ են:

Ինչպես քաղաքական պատմաբան Ալան Լիխթմանն է ասում, սա դարձավ ռասայական վախի վրա խաղալու նախադեպ հանրապետականների համար, երբ նրանք փորձում են շահարկել սպիտակամորթ ամերիկացիների մտահոգությունները:

Նաեւ պահպանողական իր ընտրազանգվածի աջակցությունը խորացնելու նպատակով Բուշը ներկայացրեց անսասան թվացող մի խոստում:

‘’Կարդացե՛ք իմ շուրթերից, որոնք ասում են, որ չեն լինելու նոր հարկեր’’, հայտարարում էր Բուշը:


Սակայն երդմնակալության արարողությունից հետո նախագահ Բուշը կառավարեց որպես համերաշխության ջատագով: Հետո էլ հրաժարվեց հարկերը չբարձրացնելու մասին իր խոստումից. Չէ որ հարկավոր էր լրացնել երկրի պակասուրդը:

Դաշնակիցների հետ կապերն ամրապնդելու եւ հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում համաշխարհային առաջնորդի դերը ստանձնելու Ջորջ Բուշի ջանքերը մեծապես տարբերվում են Թրամփի ‘’Նախ եւ առաջ Ամերիկան’’ սկզբունքի մասին հռետորաբանությունից եւ օվկիանոսի հակառակ կողմում տեղակայված ամերիկյան ուժերը դուրս բերելու ներկա նախագահի դիրքերից:

Երբ 1991 թվականին Բուշի հրահանգով ամերիկյան զորքերը Քուվեյթից դուրս մղեցին իրաքյան ուժերին, նրա վարկանիշը հասավ 90 տոկոսի: Սակայն երկրի ներսում առկա խնդիրները ու տնտեսական անկման արդյունքում սովորական ամերիկացիների տառապանքները դարձան պատճառ, որ 1992 թվականին նա պարտություն կրեր դեմոկրատ թեկնածու Բիլ Քլիթոնից:

Դրանից հետո Բուշի վարկանիշը զարմանալիորեն ավելի բարձրացավ, քանի որ հակառակ շատ ու շատ այլոց, նա ըմբռնումով մոտեցավ իր պարտությանը եւ ընդունեց թույլ տրված սխալները: Եվ ինչպես նրա որդին, Ջորջ Բուշ կրտսերն է ասում, ‘’Նա ընդունեց, որ պարտությունը լիակատար կյանքով ապրելու մի մասնիկ է, ու սովորեցրեց , որ ինքներս մեզ երբեք չգնահատենք մեր իսկ պարտություններով’’:

Նա դա ապացուցեց Քլինթոնների ընտանիքի հետ կապեր հաստատելու փաստով` հիշեցնելով, որ կրել է պարտություն արդար ընտրությունների արդյունքում:


XS
SM
MD
LG