Մատչելի հղումներ

Նախընտրական փոթորի՞կ, թե՞ ճգնաժամ Կերչի ծոցում


Մինչ քաղաքական գործիչները փորձում են հանդարտեցնել Կերչի ծոցում առաջացած աշխարհաքաղաքական փոթորիկը՝ ուկրաինական տնեսությանը լուրջ վնասներ է կրում Ազովի ծովի ափամերձ նավահանգիստներում:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենեկոյի նախընտրական քարոզարշավին և հավելել, որ հենց այդ պատճառով է հրաժարվել նրա հետ հեռախոսազրույցից:

Պուտինը ընդգծել է, որ Պորաշենկոն հատուկ «սադրիչ իրավիճակներ է ստեղծում», և մեղադրում Մոսկվային ամեն ինչում, իսկ հետո ձևացնում, թե մեծ հաջողությամբ լուծում է ստեղծված խնդիրները:

«Ես չեմ ցանկանում և չեմ պատրաստվում մասնակցել նման խորամանկ գործողությունների», - հայտարարել է Պուտինը:

Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է նոյեմբերի վերջին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ռուս սահմանպահների կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիների ընտանիքի անդամներին:

Նշենք որ, Կերչի նեղուցում կալանավարված 24 ուկրաինացի նավաստիներին ներկայացվել է ռուսական սահմանի ապօրինի հատման մեղադրանք, ըստ որի նրանց սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում: Պաշտոնական Կիևը պնդում է, որ դեպի ուկրաինական նավահանգիստ ողևորվող նավերը հետևել են բոլոր ընթացակարգերին:

Ատլանտյան Խորհրդի ավագ վերլուծաբան Արիել Քոհեն-ի Ամերիկայի Ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Կերչ միջադեպի առաջացրած լարավածության նոր ալիքին ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում:

«Կարծում եմ Ազովի շուրջ ստեղծված իրավիճակը կարևոր իրադարձություն էր, քանի որ դրանից հետո նախագահ Թրամփը այդքան էլ բարյացակամ վերաբերմունք չցուցաբերեց իր ռուս գործընկերոջ հանդեպ: Նրանք չեն զրուցել, Թրամփը չեղարկել է քննարկումը: Սա կոշտ ուղերձ էր: Ինչպես գիտենք, ազդեցիկ շատ մարդիկ Վաշինգտոնում երջանիկ չեն Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ և պատրաստ են դիմելու հստակ քայլերի՝ Ռուսաստանին դեպի իրականություն վերադարձնելու և պատասխանատվության ենթարկելու իր գործողությունների համար: Դա նշանակում է ԱՄՆ-ը կընդգրկվի Ուկրաինայի և Վրաստանի զարգացումներում: Մենք դա տեսանք Վազիանիի ռազմակայանի, մահացու զենքեր մատակարարելու օրինակով: Վաղ թե ուշ երկու կողմերն էլ՝ թե Ռուսաստանը և թե ԱՄՆ-ը կգիտակցեն, որ միակ ուղին բանակցությունն է և փոխզիջումները, այլ ոչ թե լարվածության աճն ու հակամարտությունը»:

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը՝ պատասխանել է Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ամերիկայի Ձայն-ի ուկրաինական ծառայության հարցերին:

«Ազովի ծովում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ այն պետք է կարգավորվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնությամբ՝ ի տարբերություն միջազգային ջրերում առկա խնդիրների: Այս առումով, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը, որը արդեն իրականություն է Սև ծովում, պետք է երկկողմ համաձայնությամբ իրականություն դառնա Ազովի ծովում: Բայց ես շատ այնքան էլ լավատես չեմ, քանի որ կարծում եմ՝ դժվար Ռուսաստանը հավանություն տա ՆԱՏՕ-ի ներգրավածությանը: Ավելին, անցած շաբաթ Ռուսաստանը հստակորեն հասկացրեց Ազովի ծովը միանշանակորն գտնվում է միմիայն իր վերահսկողության ներքո, ինչը չափազանց մտահոգիչ է»:

Մինչ պաշտոնական Կիևն ու Կրեմլը իրար են մեղադրում ստեղծված իրավիճակի համար՝ Ազովի ծովում առաջացած աշխարհաքաղաքական փոթորիկը շարունակում է հարյուր հազարավոր դոլարների վնաս հացնել ուկրաինական տնեսությանը:

XS
SM
MD
LG