Միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է վաղը՝ նոյեմբերի 30-ին, Բուենոս Այրեսում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի վրա:
Այս տարվա քաղաքական խարդավանքի առանցքը լինելու է աշխարհի երկու խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների՝ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրային պատերազմը:
Թրամփը շարունակում է սպառնալ, որ կբարձրացնի 200 միլիարդ դոլարի հասնող չինական ներկրումների սակագները 10 տոկոսից մինչև 25 տոկոս,եթե կողմերը համաձայնության չգան առևտրի և մտավոր սեփականության իրավունքներին վերաբերվող հարցերի շուրջ:
Ըստ Սպիտակ տան՝գնդակն ԱՄՆ-ի դաշտում է:
«Մեծ թվով դիտորդներ գտնում են, որ Չինաստանի տնտեսությունն անկում է ապրում, մինչդեռ Միացյալ Նահանգները հանդես է գալիս ավելի ամուր դիրքերից», - կարծում է Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Լերի Քուդլքուն:
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը նախազգուշացրել է, որ առևտրային պատերազմի սրումը կհանգեցնի լուրջ և ծանր հետևանքների:
«Անցած դարում մենք երկու համաշխարահային պատերազմների և մեծ դեպրեսիայի ականատես եղանք: Կարծում եմ՝ ոչ ոք իրականում չպետք է փորձի կրկնել պատմությունը», - հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Չիուի Թիանկայը:
Հիշեցնենք, որ Մեծ քսանյակի (G20) առաջին գագաթաժողովը կայացավ 2008 թվականի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո:
«Ներկայումս, մեկ տասնամյակ անց, սահմանված տնտեսական կարգի համար ամենամեծ սպառնալիքը, զարմանալիորեն ,գալիս է հենց այդ կարգի գլխավոր պաշտպանից, նախագահ Թրամփից, ով սկսեց այս առևտրային պատերազմն իր «Ամերիկան առաջին հերթին» արտաքին քաղաքականությամբ», - ասում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից Տրիստեն Նայլորը:
Առաջիկա գագաթաժողովը տեղի կունենա բավականին լարված աշխարհաքաղաքական մթնոլորտում՝ օրեր առաջ Ազովա-սևծովյան ջրատարածքում տեղի ունեցած ռուս-ուկրաինական հակամարտության սրման ֆոնին:
Մինչ Պուտինը տեղի ունեցածը սադրանք է որակել, Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել միջազգային ջրերում:
Թրամփն իր վրդովմունքն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ և չեղյալ է հայտարարել Պուտինի հետ հանդիպումը Մեծ քսանյակի գագաթնաժողովում:
Վլադիմիր Պուտինը, չորեքշաբթի օրը, մեղադրել է Ուկրաինային միջադեպի համար:
«Ի՞նչ պետք է անեին Ռուսաստանի ռազմածովային ուժերը, երբ օտար ռազմանավերը ապօրինի ճանապարհով ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության ծովային տարածք», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինը:
Մեծ քսանյակի գագաթողովին մասնակցելու են նաև Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բին Սալմանը, ով մեղադրվում է անցած ամիս Ստամբուլում տեղի ունեցած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան սպանության մեջ:
Ըստ փորձագետների՝ առաջիկա գագաթաղովը, հանուն առաջընթացի, պետք է առաջ քաշի համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերները:
«Ինչպե՞ս պետք է գործի տնտեսական համակարգը: Պրոտեկցիոնիզմը լա՞վ, թե՞ վատ երևույթ է: Կլիմայի փոփոխությունը իրակա՞ն է, թե՞ ոչ: Եթե այդ երկրները չգան ընդհանուր հայտարարի, այդպիսով ուժեղ ազդանշան կուղարկեն աշխարհի մյուս երկրներին»: կարծում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից Տրիստեն Նայլորը:
Հազարավոր հակագլոբալիստներ արդեն բողոքի ցույցեր են կազմակերպոմ Բուենոս Այրեսում:
Արգենտինայի մայրաքաղաքում տեղակայված քսանհինգ հազար ոստիկանները, ինչևէ, դժվար թե կարողանան վերահսկել այն թեժ մարտերը, որոնք սպասվում են հենց գագաթաժողովի անցկացման օրերին:
Հենրի Ռիջուել,Վահե Օհանյան
Ամերիկայի Ձայն, Վաշինգտոն