Մատչելի հղումներ

«Բրեքզիթ», թե՞ ոչ


Բրիտանիայի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին պետք է հաստատի կամ չեղարկի «Բրեքզիթ»-ի գործարքը, որը վարչապետ Թերեզա Մեյը բանակցել է Եվրամիության հետ:

Վարչապետ Մեյը երկուշաբթի նախազգուշացրել էր օրենսդիրներին, որ Բրիտանիան անորոշության ժամանակաշրջան կթևակոխի, եթե խորհրդարանը մերժի գործարքը:

«Ես սպասում եմ դեկտեմբերի 11-ին, երբ օրենսդիրները պետք է վավերացնեն բրիտանացիների քվեարկության արդյունքները, այդպիսով իսկ պաշտպանելով բրիտանացիները աշխատատեղերը», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Ներկայում Մեծ Բրիտանիան ղեկավարող՝ պահպանողական կառավարության և ընդիմադիր կուսակցությունների շրջանում առկա քննադատությունները, ըստ փորձագետների՝ հիմք են տալիս ենթադրելու,որ հաջորդ շաբաթ Մեյի առաջարկած նախաձեռնությունը հավանության չի արժանանա:

XS
SM
MD
LG