Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարում են, որ նահանգում բռնկված վերջին հրդեհը, որի արդյունքում զոհվել է 84 մարդ, գրեթե վերացված է:
Այս ընթացքում գրանցվել է եվս երեք մարդկային զոհ Հարավային Կալիֆոռնիայի Մալիբու շրջանում:
Այս պահին անհայտ կորածների թիվը հասնում է 563-ի: Այս հրդեհը նահանգի պատմության մեջ ամենաշատ մարդկային կյանքեր խլած հրդեհներից է:
Չորեքշաբթի գիշերն ու հինգշաբթի օրը տեղացած անձրևները օգնել են հրշեջ ծառայությանը կրակը մարելու հարցում, սակայն բարդացրել մարդկանց մասունքների որոնման աշխատանքները շուրջ 13 հազար տներում, որոնք վառվել են հրդեհի արդյունքում:
Facebook Forum