Մատչելի հղումներ

Հայկական ծագում ունեցող որքա՞ն ազգաբնակչություն կա այսօր Թուրքիայում


Ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի ՛՛Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայեր՛՛ գրքի հեղինակ
Ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի ՛՛Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայեր՛՛ գրքի հեղինակ

Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում վերջերս կայացավ ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի ՛՛Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր՛՛ գրքի շնորհանդեսը. Հեղինակը պնդում է, որ այսօր Թուրքիայում շարունակում են բնակվել բազմաթիվ հայեր, ովքեր Մեծ Եղեռնի հետնորդներն են և թաքցնում են իրենց ինքնույունը:

Այսօր Թուրքիայում բնակվող բնակչության զգալի մի հատվածն ունի հայկական ծագում, սակայն խոսափում է բացահայտ խոսել դրա մասին, պնդում է ՛՛Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայեր՛՛ ծավալուն աշխատության հեղինակ, ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանը, ում գրքի շնորհանդեսը վերջերս կայացավ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեցու դահլիճում:

«Նույնիսկ կրոնափոխ հայերը, որոնց անհրաժեշտ էր շուրջ հարյուր տարի, մինչև թուրքական պետության կողմից սահմանափակ ազատության ընծայումը, հերքում էին իրենց ազգային ինքնությունը: Եվ դրա գլխավոր պատճառը Եղեռնն էր: Առայսօր այդ առումով որոշակի վախ պահպանվել է»,- ասում է Հաջյանը:

Գրքի հրապարակմանը նախորդել էին երկար տարիների հետազոտական աշխատանք, բազմաթիվ հարցազրույցներ, այցելություններ Թուրքիա և այլ երկրներ: Հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր կրոնափոխ եղան և չհեռացան իրենց հայրենիքից, սակայն կորցրեցին իրենց հայկական ինքնությունը: Այսօր նրանց մեծ մասը Մեծ Եղեռնի հետնորդներն են:

«Հրանդ Դինքը ասում էր, որ Թուրքիայում կա շուրջ 2 միլիոն իսլամացած հայ ազգաբնակչություն՝ գաղտնի հայեր: Վստահ չեմ, թե կարելի է մարդահամար անել, թե ոչ»,- ասում է գրքի հեղինակը:

Հաջյանի կարծիքով ժամանակակից Թուրքիայում դժվար է պարզել վերջնական ազգային ինքնությունը, քանի որ պետությունը որոշակի բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ, առկա է բազմակի ինքնության գործոնը:

«Նախ, Թուրքիան միօրինակ մարդահամար է անցկացնում, որտեղ հնարավոր չէ պարզել որքան հայ կամ այլ ազգային փոքրամասնություն կա: Բացի այդ շատ դժվար է սահմանել, ով է հայ , իսկ ով` ոչ, քանի որ եթե ինչ որ անձի մեծ մայրը Եղեռն վերապրած հայ է, նա իհարկե կարող է հայ համարվել, թեև կրոնը, ազգությունը փոխված են և հայերենին չի տիրապետում: Սակայն նույն կերպ նա կարող է համարվել թուրք կամ քուրդ, ուստի շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով ՝ ոչ այսօրվա Թուրքիայում» ,- ասում է Հաջյանը:

Սակայն հեղինակը նշում է նաև, որ իր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպել է թրքացած, կրոնափոխ եղած հայերի, ովքեր, բացահայտելով իրենց հայկական արմատները, չեն թաքցնում այդ փաստը: Արդյուքնում, ըստ գրքի հեղինակի, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տեղեկանալով իրենց հայկական ծագումնաբանության մասին, փորձում են այն համադրել իրենց թուրքական կամ քրդական ինքնության հետ:

Միջոցառմանը Հաջյանը համառոտ ներկայացրեց իր աշխատության բովանդակությունը, իսկ վերջում պատասխանեց ներկաների հարցերին հայկական ինքնության, արմատների և հայապահպանության մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG