Մատչելի հղումներ

Բողոքի ցույցեր արդարադատությունը ստվերող Թրամփի ուրվականի դեմ


«Ձեռքերդ հեռու Մյուլերից» գրառումներ պարունակող պաստառներով հազարավոր ցուցարարներ Նյու Յորքում և Վաշինգտոնում կոչ էին անում Սպիտակ տանը չփորձե՛լ միջամտել արդարադատությանը:

Նյու Յորքի «Թայմզ Սքվեր» հրապարակում և Սպիտակ տան առջև հավաքված հազարավոր ցուցարարներ երեկ պահանջում էին, որպեսզի Թրամփը դադարեցնի իր և Կրեմլի միջև գաղտնի նախահամաձայանության հետաքքնությունն իրականացնող հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլերի վրա ճնշումները:

Հիշեցնենք, որ Թրամփի կողմից վերջերս պաշտոնանկ արված ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնզը, մոտ երկու տարի առաջ, նախքան իր պաշտոնը ստանձնելը, ինքնաբացարկ էր հայտնել «Ռուսաստանի գործով» հետաքննությունը ղեկավարելուց, ինչը, ակնհայտորեն, բարկացրել էր Թրամփին:

Սեշնզի աշխատակազմի նախկին ղեկավար Մեթ Ուիթաքերը, ով նախկինում քննադատել էր հետաքննությունը,այժմ պետք է այն վերահսկի:

«Մենք ցանկանում ենք, որ նախագահի և «այսպես կոչված» գլխավոր դատախազի համար պարզ լինի, որ մենք Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը որպես հանցանքի վայր ենք դիտարկում», - հայտարարել է Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջեյմի Ռասկինը:

Ցուցարարները, միաժամանակ, ընգծում էին իրենց հավատն ու հարգանքը արդարադատության նախարարության և այլ ամերիկյան ինստիտուտների հանդեպ՝ կարևորելով դրանց առաքելությունը:

«Ես բարձր եմ դասում մեր սահմանադրությունն ու հարգում եմ օրենքը, բայց այն ինչ տեղի է ունենում այսօր, խայտառակություն է», - ասում է նախկին դատավոր Ջերալդ Հարիսը:

Թրամփը շարունակում է հերքել նախկին նախագահական ընտրթյունների քարոզարշավի ընթացքում Կրեմլի հետ գաղտնի նախահամաձայնություն ունենալու մեղադրանքները՝ անվանելով դրանք վհուկաորս:

Ցուցարարները զգուշացնում են, որ արդարադատության նախարարի տեղակալ Ռոբերտ Ռոզենշտեյնի հավանական պաշտոնանկությունը բողոքի զանգվածային ցույցերի ավելի մեծ ալիք կառաջացնի:

XS
SM
MD
LG