Մատչելի հղումներ

Առաջին աշխարհամատում Օսմանյան կայսրության կորցրածը հետ բերելու Թուրքիայի նպատակը


Առաջին աշխարհամատում Օսմանյան կայսրության կորցրածը հետ բերելու Թուրքիայի նպատակը
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Թուրքիան, ի տարբերություն Առաջին աշխարհամարտին մասնակցած մի շարք այլ պետությունների, չի տոնում պատերազմն ավարտվելու 100 տարին, քանի որ այդ պատերազմը հիմա էլ համարում է իր պարտությունը ու իր պատմության ամենադժվար տարիները:

Այսօր Ստամբուլի նավահանգստում խարիսխ են նետում աշխարհի տարբեր երկրներից ժամանող բեռնատար նավեր: Հարյուր տարի առաջ այստեղ էին ժամանում Առաջին աշխարհամարտի դաշնակից ուժերի նավերը, թուրքերի խոսքերով ասած, Օսմանյան կայսրությանը ստորացնելու համար: Առանց խոսելու այդ տարիներին Օսմանյան կայսրության կողմից այլ ժողովուրդների դեմ իրականացված ջարդերի մասին, Քադիր Հասի համալսարանի դասախոսներից Սերհաթ Գյուվենչն ասում է, թե այդ տարիները նսեմացուցիչ տարիներ են եղել իր ժողովրդի համար:

Չէ որ պարտությունն ազդարարում էր Օսմանյան կայսրության տապալումը:

Գյուվենչը Սեւրի պամանագիրը, որով կայսրությունից անջատվում էին հսկայական տարածքներ, համարում է հոգեբանական վերք, համարում է հայրենիքը կորցնելու վախ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը կրում է իսլամիստական ու ազգայնամոլական արմատներ, վարում է երկրի օսմանյան անցյալը եւ կորսված տարածքները վերականգնելու քաղաքականություն:

Հակամարտությունները հարեւան Սիրիայում եւ Իրաքում, որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրության տարածքներ, թուրքերից շատերն այսօր համարում են կորսվածը հետ բերելու լավ հնարավորություն:

Թուրք նախկին դիվանագետ Այդին Սելչենի խոսքերով, Մերձավոր Արեւելքը, որտեղ կարող է տեղի ունենալ սահմանների վերագծում, Թուրքիան համարում է հարմար պահ Առաջին աշխարհամարտի արդյունքում կորցրածի գոնե մի մասը հետ բերելու համար:

Այո, այս պահին Թուրքիան զորքեր ունի ե՛ւ Իրաքում ե՛ւ Սիրիայում: Մասնավորապես Սիրիայում լայնածավալ տարածքներ հիմա գտնվում են Թուրքիայի վերահսկողության ներքո, որտեղ Դաեշի դեմ պայքարն Անկարան զուգակցում է քրդական ուժերի դեմ պայքարով:

Եվ Օսմանյան կայսրության նախկին այս տարածքներում որքան երկար մնան թուրքական ուժերը, այնքան ավելի ուժեղ կհնչի հարցը, թե արդյոք Անկարան չի հետապնդում Առաջին աշխարհամարտի ընթացքում կիսատ թողածը շարունակելու նպատակ:

XS
SM
MD
LG