Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի հրաժարականի գլխավոր պատճառը


ԱՄՆ-ի գլխավոր դատախազի հրաժարականի գլխավոր պատճառը
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Չորեքշաբթի օրը հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը, ինչը անակնկալ չէր շատերի համար, քանի որ վերջինս բազմիցս էր հայտնվել նախագահ Թրամփի քննադատությունների ներքո։
Սեշընզի հրաժարականը սպասելի էր։ Սակայն քչերը կասեին, որ նա պաշտոնանկ կարվեր միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Մայամիի համալսարանի իրավաբանության դասախոս Դեյվիդ Աբրահամի խոսքերով, քանի որ ընտրությունների արդյունքում հանրապետականները Սենատում ստացել են ավելի մեծաթիվ աթոռներ, Թրամփի ներկայացրած որեւէ թեկնածու ավելի արագ կհաստատվի այս պաշտոնում։

Բացի այդ Թրամփը նաեւ ուզում է թույլ չտալ, որ հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերը հրապարակի զեկույց իր հետաքննության մասին։

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանության դասախոս Փոլ Շիֆ Բերմանի խոսքերով էլ, այժմ, երբ ընտրություններն ավարտված են, ճիշտ ժամանակն է, որ Մյուլլերի խումբը ներկայացնի այն փաստերը, որոնք հավաքել են անցած ամիսների ընթացքում։

՝՝Դրանց մեջ կարող են լինել Թրամփի եւ ռուսների միջեւ գաղտնի համաձայնության մասին հավելյալ մեղադրական եզրակացություններ, ինչպես նաեւ արդարադատությունը Թրամփի վարչակազմի կողմից խոչընդոտելու մասին եզրակացություններ՛՛, ասում է իրավաբանը։

Վերլուծաբաններն ասում են, որ եթե գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթեյքըրը ստանա հետաքննության նկատմամբ վերահսկողության լծակներ, կարող է սահմանափակել ընթացքը, կամ լիովին դադարեցնել։
Կոնգրեսի դեմոկրատ անդամները պահանջում են, որ բացառվի հետաքննության նկատմամբ որեւէ միջամտության փորձ։

Այս առնչությամբ Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն ասում է, թե ՝՝Լինի այս դատախազը, թե մեկ ուրիշը, որեւէ դատախազ չպետք է ունենա Մյուլլերի խմբի վրա ներգործելու կարողություններ։ Նրանք չպետք է ունենան հետաքննությունը դադարեցնելու իրավունք՛՛, ասել է նա։

Դեյվիդ Աբրահամի կարծիքով, Մյուլլերը հավանաբար պատրաստ է արագացնել իր գործողությունները։ ՝՝Կարծում եմ՛՛, ասում է նա, որ ՝՝Մյուլլերն իր զեկույցը կներկայացնի մինչեւ իր խբմի գործունեության դադարեցումը։ Եվ չեմ կարծում, որ Մյուլլերն անցած այս ժամանակահատվածում պատրաստված չի եղել դեպքերի նման զարգացմանը՛՛։


Ինչպես վերլուծաբաններն են հիշեցնում, Սեշընզը Թրամփի քաղաքականության ամենաջերմ աջակիցներից էր ներգաղթի ու մի շարք այլ հարցերում։ Սակայն այդ նվիրվածության վրա մութ ստվեր ընկավ այն բանից հետո, երբ Սեշընզը հանդես եկավ Մյուլլերի հետաքննությունից իր ինքնաբացարկի մասին հայտարարությամբ։ Թրամփը դա չներեց։ Եվ Սեշընզը պաշտոնից հրաժարվեց Թրամփի հորդորով։


XS
SM
MD
LG