Մատչելի հղումներ

Ազգային ժողովը կարձակվի. այն երկրորդ անգամ չընտրեց վարչապետ


Ինչպես սպասվում էր, ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ անգամ կրկին չընտրեց վարչապետ: Այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ անհրաժեշտ էր 53 կողմ ձայները: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, իսկ ձեռնպահ քվեարկեց 13 օրենսդիր:

Սա Հայաստանի նորագույն պատմության առաջին նախադեպն է, երբ խորհրդարանն արձակվում է սահմանված ժամկետից շուտ:

Facebook Forum

XS
SM
MD
LG