Մատչելի հղումներ

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի


«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ձևավորած ավանդույթին, ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Տեղի է ունեցել Գերագույն ժողով, դրա հայտարարությունը կա, որում ասում ենք, որ, անկասկած, մասնակցելու են ընտրություններին: «Հայ Յեղափոխական դաշնակցություն» երբեք դաշինքներով չի գնացել ընտրությունների: ՀՅԴ-ն ողջ քաղաքական դաշտում առանձնանում է իր կերպարով, և ունենալով այդ առանձնահատկությունները, մենք գերադասում ենք այս անգամ ևս առանց դաշինքի մասնակցել»,-ասաց Ռուստամյանը:

Նա նշեց՝ իրենք ունեն իրենց ասելիքը:

XS
SM
MD
LG