ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասի ԱԺ-ում փաթեթի առաջին ընթերցմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ընտրական օրենսգրքին մենք նայում ենք առանձնաբար: Միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Արարատ Միրզոյանի հետ քննարկմանն արդեն ասել ենք, որ քանի որ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող սրան դեմ լինել»,-ասաց Ռուստամյանը:
Նա նկատեց՝ ընտրական օրենսգրքում դրական տեղաշարժեր կան, ինչու պետք է դեմ քվեարկեն: Միևնույն ժամանակ այս ընտրական օրենսգրքով հապշտապ ընտրությունների գնալը սխալ են համարում: Օրենսգրքի ընդունման համար 24-ժամյա ռեժիմի ընդունումը ևս սխալ է համարում:
Ռուստամյանը նշեց նաև՝ Ընտրական օրենսգրքում իրենց երեք առաջարկները չեն ընդունել ժամանակի սղության պատճառաբանությամբ:
Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքիբարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար ԱրարատՄիրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանըփաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանցառաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերիմշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում ևհարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկիհանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերիվերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմնպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքիառաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվումհամամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորսքաղաքական ուժեր: