Ընդամենը 3 շաբաթից՝ նոյեմբերի 6-ին, պարզ կադառնա թե՛դեմոկրատների, թե՛ Թրամփի նախագահության ապագան:
Թրամփը լրջորեն մտահոգված է Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում հակառակորդ դեմոկրատների հավանական հաղթանակով:
«Մեր հսկայական ձեռքբերումները զոհասեղանին են դրվելու նոյեմբերին: Դրանք արդեն զոհասեղանին են: Իմ անունը ընգրկված չէ ընտրացուցակում, բայց որոշակի առումով՝ ընդգրկված է: Այնպես որ, խնդրում եմ գնալ ու քվեարկել՝ գնացե՛ք ու քվեարկե՛ք», - իր աջակիցներին կոչ է արել ԱՄՆ-ի նախագահը:
Իր աջակիցներին ուղղված ԱՄՆ-ի նախագահի հորդորները, թերևս, չեն կաշկանդում Թրամփի քննադատներին արտահայտել իրենց տեսակետները:
«Նախագահի դեմ ուղղված ակտիվ դիմադրությունը պայմանավորված է այն փաստով, որ նա իրեն օրենքից վեր է դասում», - կարծում է քաղաքացի Ջենի Հեյնսը:
Ամերիկյան համալսարանի վերլուծաբան Դեյվիդ Բարքերի կարծիքով՝ Թրափն առանձքային դեր կունենա նոյեմբերի 6-ին ընտրություններում:
«Այո, դեմոկրատները 2016-ի ընտրություններից հետո սպասում էին այս օրվան: Թրամփի գործոնն ամենակարևորն է: Նա ինքն է ցանկանում,որ այդպես լինի», - ասել է վերլուծաբան Դեյվիդ Բարքերը:
Ըստ Լարա Բրաունի՝Թրամփն ինքը արագացրեց Կոնգրեսի ընտրությունների ազգայնացման միտումը:
«Այս ընտրություններն իրոք ազգայնացվել են: Մարդկանց մեծամասնությունը դիտարկում են ընտրությունները որպես նախագահի և նրան սատարող կուսակցության աջակցողներրի և դեմ արտահայտվողների հանրաքվե», - կարծում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դասախոս Լարա Բրաունը:
Թրամփի և նրա աջակիցների համար սա լավ առիթ է, կարծում է ԱՄՆ-ի նախագահի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը:
«Կարծում եմ՝առաջիկա ընտրությունները որպես հանրաքվե ընկալելու և այն ազգայնացնելու պարագայում՝ Նախագահ Թամփի ծրագրի հաջողությունն ու դեմոկրատների ջախջախիչ պարտությունն անխուսափելի կլինի»:
Հանրապետական Մայքլ Սթիլը այդքան էլ լավատես չէ:
«Լավ, ընդունենք՝ցանկանում ես, որ մարդիկ հանուն քեզ քվերակեն, ինչը նշանակում է՝ թեկնածուները այդպես պատասխաբատվություն են ստանձնում քո վարքագծի և ամեն թվիթի համար», - կարծում է Սթիլը:
Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Դաչ Ռուպերսբեգերը վստահ է, որ դեմոկրատներն ավելի ակտիվ են մասնակցելու առաջիկա ընտրություններին:
«Երբ միայն քո մասին ես մտածում,այլ ոչ թե՝ ժողովրդի, տարեցների, ովքեր բուժօգնության կարիք ունեն, երբ միայն փորձում ես ինքնահաստատվել՝ քաղաքական հակառակորդիդ պարտության մասին խոսելով, այդ ամենը աշխատում է քո դեմ ու մեծ թվով մարդիկ, ըստ իս,հենց այդ պատճառով էլ մասնակցելու են ընտրություններին», - կարծում է Ռուսպերսբեգերը:
Gallup ընկերությունից Ֆրենք Նյուփորթի կարծիքով Թրամփին, ինչևէ, քիչ է հետաքրքրում այլոց կարծիքը:
«Նա այլևս չի ցանկանում մեծացնել իր աջակցիների շրջանակը և շարունակում է իր հարձակվողական ոճով լռեցնել իր հակառակորդներին. նա սիրում է թշնամիներ ունենալ, քանի որ այդպես նա պայքարելու հստակ թիրախ է ունենում: Թրամփի նման նախագահին դժվար հաջողվի մեծացնել իր աջակիցների լսարանը»,- կարծում է Ֆրենք Նյուփորթը:
Թեև Դոնալդ Թրամփի անունը չի լինելու Կոնգրեսի առաջիկա ընտրությունների քվեաթերթիկներում՝ նոյեմբերի 6-ը վճռորոշ օր է լինելու,քանի որ պարզ կադառնա թե՛ դեմոկրատների և թե՛ Թրամփի նախագահության ապագան: