Մատչելի հղումներ

ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհի առաջնորդները


Երևանում ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի անցկացումը նոր լիցք է հաղորդում կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ընդլայնմանը:

Գագաթաժողովի շրջանակներում այսօր Երևան են ժամանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Քվեբեկի վարչապետ Ֆրանկո Լեգաուլը, Լիբանանի նախագահ Միշել Աունը իր տիկնոջ Նադյա Չամիի ուղեկցությամբ և այլոք:​

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել ակտիվացման և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես թիրախային ոլորտ նշելով թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հնարավոր համագործակցության մասին խոսել է նաև Կոնգոյի փոստային բաժանմունքի, հեռախահաղորդկացության, նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Էմերի Օկունջի Նջովուն:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների, հաղորդակցության ոլորտը այն ոլորտն է, որի վերաբերյալ գիտելիքները, փորձը և մշակույթը պետք է կիսել։ Եւ ուրեմն, ինչպես ասաց Հայաստանի նախագահը, կազմակերպելով այս ֆորումը, հնարավորություն տրվեց մարդկանց ճանաչել միմյանց, փոխանակվել փորձը»,-ասել է նախարարը:

XS
SM
MD
LG