«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ում երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:
Հայկ Մարությանը լիազորությունները ստանձնելուց հետո առաջինը լուծում է տալու քաղաքային տնտեսությանն ուղղված խնդիրներին, մասնավորապես՝ աղբահանությանը և քաղաքային տրանսպորտին: Սակայն նա նշել է, որ պետք է հարգվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք արդեն կնքվել են:
Երևանի քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի վարչական շրջանները շուտով նոր ղեկավարներ կունենան և, որ իր համար ավագանու 65 անդամները մեկ թիմ են, ովքեր մի նպատակ ունեն` բարեկարգել Երևանը: