Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել իրավապաշտպան Նադյա Մուրադը և վիրաբույժ Դենի Մուքվեգեն:
Նոբելյան մրցանակի նորվեգական հանձնաժողովի նախագահը Օսլոյում ուրբաթ օրը հայտարարել է 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները:
Պատերազմական հակամարտությունների ընթացքում սեռական բռնության դեմ տարած պայքարի համար մրցանակներ են շնորհվել իրաքցի իրավապատշպան Նադիա Մուրադին ու կոնգոցի վիրաբույժ Դենիս Մուքվեգեին: Երկու մրցանակակիրները սեռական ստրկություն և բռնություն վերապրածներ են:
2014 թվականին Նադիա Մուրադը Իրաքում «Դաեշ»-ի զինյալների կողմից ստրկացվել և դաժան բռնությունների է ենթարկվել:
Կոնգոցի բժիշկը Դենիս Մուքվեգեն բազմաթիվ կյանքեր է փրկել:
«Դենիս Մուքվեգեն օգնականն է, ով իր կյանքը նվիրել է այդ զոհերին պաշտպանելու համար Նադյա Մուրադը վկա է, ով պատմել է մեզ իր և մյուսների հետ տեղի ունեցած բռնարարաքների մասինն: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի օգնել է լույս սփռել պատերազմական հակամարտությունների ժամանակ տեղի ունեցող սեռական բռնությունների վրա, որպեսզի մեղավորները պատասխանատվության կանչվեն», - հայտարարել է Նոբելյան մրցանակի նորվեգական հանձնաժողովի նախագահ Բերիթ Ռեյս-Անդերսենը:
Դոկտոր Մուքվեգեն Բուկավու քաղաքի «Պանզի» հիվանդանոցի տնօրենն է:
Այս հիվանդանոցը հիմնադրվել է 1999 թվականին և բացման օրվանից տարբեր, այդ թվում՝վիրահատական հոգեբական և իրավաբանական օգնություն է տրամադրել սեռական բռնության զոհ դարձած հազարավոր կանանց:
Իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը պայքարել է Իրաքում կանանց և եզդի փոքրամասնության իրավունքների համար:
Նոբելյան մրցանակակիրները կարժանանան մոտավորապես 1 միլիոն դոլար պագևի, որը կշնորհվի նրանց մրցանակի հանձնման արարողությանը Նորվեգիայի մայարաքաղաք Օսլոյում, դեկտեմբերին 10-ին:
Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ շնորհվում է այն անձանց, կամ խմբերին, որոնք առավել մեծ հաջողությունների են հասել աշխարհում խաղաղության առաջխաղացման և հաստատման գործում:
2017 թվականին այն շնորհվել էր Միջուկային զենքի կիրառման արգելման միջազգային արշավին ուղղված նորարական ջանքերի համար:
Խաղաղության Նոբելյան մրցանակն առաջին անգամ շնորհվել Է 1901 թվականին: Այն հանձնվել Է 98 անգամ, մրցանակը ստացել է 131 դափնեկիր:
Հեղինակավոր Նոբելյան մրցանակը սահմանվել է 1901 թվականին՝ շվեդ քիմիկոս, արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի կողմից: