Ի՞նչ է փոխվել ԱՄՆ-ում Հոլիվուդյան հայտնի պորդյուսեր Հարվի Վայնշտեյնի՝ տասնամյակների ընթացքում իրականացրած սեռական ոտնձությունների մասին The New York Times-ի աղմկահարույց հոդվածից հետո, Twitter-ում և Facebook-ում սկիզբ դրված #ԵսՆույնպես (#MeToo) աննախադեպ սոցիալական արշավից 1 տարի անց:
Աշխարհի 8 երկրներում կատարված հարցման համաձայն՝ յուրաքանչյուր 4-րդ տղամարդ կարծում է, որ աշխատանքի վայրում սեռական հարաբերություններ ակնկալելը նորմալ երևույթ է:
«Եգիպտոսում այդպես մտածող տղամարդկանց թիվը 62 տոկոս է կազմում, ԱՄՆ-ում, այդ թիվը, իհարկե, ավելի ցածր է, բայց յուրաքանչյուր 8-րդ տղամարդկ այդ նույն վերաբերմունքն ունի, ինչր նշանակում է, որ սա, իսկապես, գլոբալ խնդիր է», - կարծում է CARE կազմակերպությունից Ռեյչըլ Լեմանը:
Այնուամենայնիվ, #MeToo սոցիալական արշավը փոփոխությունների նոր ազդակ հանիսացավ ԱՄՆ-ում՝ հատկապես խնդրահարույց անցյալ ունեցող մեծ ընկերություններում:
«Կարծում եմ շատ կորպորացիաներում տնօրնների խորհուրդները վերափոխվում և ավելի պատասխանատու են դառնում: Կանանց ներգրավածությունը մեծացել է, քանի որ շատերը գիտակցում են, որ նժարին է դրված է իրենց ընկերության հեղինակությունը. Տնօրենների խորհուրդները դարձել են ավելի բազմազան, ավելացել են նոր անդմաները և այդ բազմազանությունը իր հետ բերում դրական փոփոխություններ», կարծում է «Ճգնաժամ և մշակույթ» ընկերությունից Դավիա Թեմինը:
«Ճգնաժամ և մշակույթ» կենտրոնի խորհրդատու Դավիա Թիմինը նշում է, որ 2015 թվականից առայսօր սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հայտնի մարդկանց ցուցակը մեծացել և,այս պահի դրությամբ, ներառում է 723 հայտնիների անուններ:
#MeToo սոցիալական արշավը ԱՄՆ-ում նպաստեց նաև որոշ քաղաքական փոփոխությունների: Նախորդ տարիների համեմատ՝ նահանգապետի, ինչպես նաև՝ Կոնգրեսի առաջիկա ընտրություններին մասնակցող կին թեկնածուների թիվը զգալիորեն աճել է:
«Ըստ իս, MeToo- ն ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ մենք կարողանում ենք հարցականի տակ առնել իշխանության անհավասարության հարցը, հատկապես՝ տղամարդկանց և կանանց միջև: Գրեթե բոլոր հաստատություններում և ոլորտներում կարևոր որոշումներ կայացնելու պաշտոններրում և առհասարակ կարելի է նկատել կանանց ներգարավածության անհավասարությունը»,- կարծում է «Կանայք ամերիկյան մեջ» կենտրոնից Քելլի Դիթմարը:
Ըստ որոշ ամերիկացիների՝ #MeToo շարժումը դրական արդյունքների է հանգեցրել:
«Դա միանշանակ ազդում է իմ որոշումների վրա, հատկապես աղջկաս դաստիարակությանը առնչվող որոշումներին», - ասում է տնային տնեսուհի Թերեզա Բարնդը:
«Աչքերս հիմա ավելի բաց են և ես ավելի շատ եմ տեղեկացված մեր հասարակության մեջ առկա այս խնդրի մասին», - ասում է դիզայներ Էրիկ Վինսենտը:
«Կարծում եմ, հասարակությունը ավելի իրազեկված է, անցյալում այս ամենի մասին այսքան բացեիբաց չէին խոսում», - հավելում է Էբի Բուտիկոֆերը:
#MeToo շարժումը նաև ոգեշնչող ազդակ է հանդիսացել աշխարհի տարբեր երկրներում ապրող կանանց համար:
Ռեյչըլ Լեմանի կարծիքով, - «Կանայք գրեթե բոլոր ոլորտներում առնչվում են բռնությունների, անդարդար վերաբերմունքի, ծայրահեղ աղաքատության և անհավասարության դրսևորումների հետ»:
CARE կազմակերպությունը Եգիպոսում այժմ հատուկ դասընթացների միջոցով փորձում է նպաստել հանրային վայրերում կանանց համար առավել ապահով միջավայրի ստեղծմանը:
Շատերը, թերևս, վստահ չեն՝ ինչ արդյունքներ կգրանցի #MeToo շարժումը երկարաժամկետ հեռանկարում:
«Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և վերջ դնել անարդարությունների այս շղթային. Կարծում եմ հիմա է այդ պահը», - ասում է խորհրդատու Դավիա Թեմին:
«Ես միանշանակորեն կարծում եմ, որ յուրաքանչյուր կին իրեն տվել է այդ հարցը: Ես ճի՞շտ վարվեցի այդ իրավիճակում, կարո՞ղ էի այլ կերպ վարվել ու բարձրաձայնե՞լ: Կարծում եմ, հիմա ես նորից նույն կերպ կարձագանքեմ, քանի որ դեռ չեմ հաղթահարել ներքին վախերս, սա է խնդիրը», - հավելում է դեղագործ Հիբա Չիտանին:
Հենց սա է պատճառը, որ կանայք դեռ շարունակում են պայքարել ոչ միայն իրենց իրավունքների, այլև՝ սեփական վախերը հաղթահարելու համար:
Դորա Մեքուար, Վահե Օհանյան
Ամերիկայի Ձայն, Վաշինգտոն