Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրն ասել է, թե ավելի լավ կլիներ, որ նավթի շուկաներում վերահսկողություն հաստատելու ջանքերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միջամտություն չցուցաբերեր։
Պուտինը Ռուսաստանի Էներգետիկայի շաբաթ վեհաժողովի շրջանակներում հանդես գալով՝ հայտարարել է, թե նավթի միջազգային գներն աճել են Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամներից մեկի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրագործվող պատժամիջոցների արդյունքում։
՝՝Մենք ուրախ ենք, որ նավթի մեկ տակառի գինը հասնում է 65-ից 75 դոլարի՛՛, ասել է Պուտինը։