Մատչելի հղումներ

ՀԱՊԿ երկրները շարունակում են գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը:

«Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մակարդակով: Մենք վստահ ենք, որ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի »,-ասել է զրուցակիցը:

Նա նշել է, որ այս ուղղությամբ ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ կազմակերպության բնականոն գործունեությանն ուղղված քրտնաջան աշխատանքը թույլ կտա խուսափել ցանկացած հետեւանքներից:

«Վստահ եմ, որ այս իրավիճակը որեւէ բացասական հետեւանքների չի բերելու ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար: Խորհրդատվական աշխատանքն ու բանակցություններն ընթացքի մեջ են, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության քարտուղարության ղեկավարության փոփոխման ժամանակ», - եզրափակեց արտգործնախարարը:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

XS
SM
MD
LG