Քուրդիստանի Անկախության հանրաքվեի ձախողումից մեկ տարի անց, հյուսիսային Իրաքի քրդերը սեպտեմբերի 30-ին մասնակցել են նոր խորհրդարանի ընտրություններին:
Ընդդիմադիր կուսակցությունների այլըտրանքի բացակայության պարագայում՝ «Քուրդիստանի հայրենասիրական միությունը» և «Քրդական դեմոկրատական կուսակցությունը», ամենայն հավանականությամբ, կշարունակեն պահպանել մոտ երեք տասնամյակ իրենց պատկանող իշխանությունը:
Հաշվի առնելով «Քուրդիստանի հայրենասիրական միության» ներսում տեղի ունեցած պառակտումները՝ փոփոխվող քաղաքական դաշտում դեմոկրատ Մասուդ Բարզանին, հավանական է՝ ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի:
Նշված երկու կուսակցությունները իրենց կողմից վերահսկող շրջաններում արդեն իսկ համաձայնվել են համագործակցել դինաստիայի կառավարման ոճով:
Քուրդիստանի նավթաշատ, փաստացիորեն կիսանկախ շրջանների բնակչությունը ապրում է անմխիթար պայմաններում:
Վերլուծաբանների կարծիքով՝ նախորդ տարվա անկախության հանրաքվեի ձախողումը, պետական ոլորտի աշխատակիցների աշխատավարձների ուշացումներն ու կոռուպցիան լճացրել են ընհանուր քաղաքական դաշտը:
Կորել է նաև մարդկանց հավատը քաղաքականության հանեպ, ինչը, ըստ փորձագետների, հանգեցրեց սեպտեմբերի 30-ի ընտրությունների քվեարկողների մասնակցության նվազեցմանը:
3,8 միլիոն գրանցված քվեարկողների մոտ 40 տոկոսը չի մասնակցել անցած կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:
Հայտնի է, որ նոր խորհրդարանի111 տեղերից 11—ը նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար:
Քուրդստանի «Նոր սերունդ» կուսակցությունը, որը նախնական և ոչ պաշտոնական տվյալներով ստացել էր ընդհանուր ձայների 8 տոկոսը, քվեների վերահաշվարկ է պահանջում: