Մատչելի հղումներ

Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ»-ների նոր խմբաքանակ է ստացել


''Ազատություն՛՛ ռադիոկայան

Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարարության հաղորդագրությունը: Դրանում, սակայն, նշված չէ համակարգերի քանակն ու գործարքի արժեքը:

«Պոլոնեզ»-ը ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերից է: Ըստ ադրբեջանական կողմի՝ դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով:

Բաքվի և Մինսկի միջև գործարքը կնքվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգի մատակարարումից հետո։

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու:

XS
SM
MD
LG