Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բետո Օ՛Ռուրկը պայքարում է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություների հանրապետական թեկնածու, 47-ամյա Թեդ Կրուզի դեմ:
Սենատում իր աթոռն ունենալու համար Թեքսասցի դեմոկրատ Բետո Օ՛Ռուրկը թեժ պայքար է մղում:
«Ես երբեք որևէ երիտասարդի չեմ խնդրելու, որ ինձ քվե տա, եթե ինձ հետ չի եկել հանդիպման ու ասել, թե որոնք են,ըստ նրա,մեր երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները», -ասում է Օ՛Ռուրկը:
Դեմոկրատ Օ՛Ռուրկի աջակիցների շարքում մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդները:
«Մենք գումար չենք հավաքում հատուկ շահեր ներկայացնող խմբերից, քաղաքական կոմիտեներից ու մեծ կորպորացիաներից», - ավելացնում է Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բետո Օ՛Ռուրկը:
Հանրապետական Թեդ Կրուզի աջակիցների շարքում նույնպես կան երիտասրադներ:
«Հիշում եմ` առաջին անգամ 2014 թվականին են հանդիպել նրան, երբ եկել էր մեր դպրոցում ելույթ ունենալուի նրան: Չգիտեմ, պարզապես համակրում եմ նրան», - ասում է Կրուզի աջակից Կարլ Շմիդթը:
«Ամենակարևորն այն է, որ հավատարիմ մնան մեր սահմանադրությանը:Այդ առումով ես հարգում եմ Թեդ Քրուզին» - ասում է հանրապետական Թեդ Կրուզի աջակից Ջոն Վայթը:
Հանրապետական Թեդ Կրուզը գտնում է, որ ազատության գաղափարին նրա նվիրվածությունն է իր արշավի հաջողության գրավականը:
«Ես ձեզ կասեմ, որ երբ խոսում եմ երիտասարդների հետ,իսկ ես մեծ թվով հանդիպումներ եմ ունենում նրանց հետ ավագ դպրոցներում և քոլեջներում, ես նրանց բոլորին ասում եմ, որ ամենակարևորը մեր թանկագին ազատությունը պաշտպանելն է: Ազատությունը հզոր է և վարակիչ գաղափար է: Երիտասարդները ցանկանում են ազատ լինել ,երիտասարդները ցանկանում են ոգեշնչվել: Իսկ Թեքսասում մենք պայքարում ենք կենսունակ տնտեսության, աշխատատեղերի և հավասար հնարավորությունների համար»:
Թե՛հանրապետականները, և թե՛ դեմոկրատները հստակ գիտակցում են, որ առանց երիտասարդ սերնդի քաղաքական աջակցության անհնար կլինի հաղթանակ տանել Սենատի առաջիկա ընտրություններում: