Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում կդատապարտեն ազգային անվտանգության նախկին խորհրդականին


ԱՄՆ-ի դատարանը շուտով կհրապարակի ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի վերաբերյալ դատավճիռը:

Երկու ամսից հայտնի կդառնա ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ կիրառվող պատիժը: Վերջինս մեղադրվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյին սուտ տեղեկատվություն տրամադրելու մեջ:

Դեկտեմբերի 18-ին դատարանը կհրապարակի դատավճիռը: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել այս գործի շրջանակում:

Մայքլ Ֆլինը սերտորեն համագործակցել է ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության շուրջ անցկացվող հետաքննության հետ՝ վկայություններ տալով այս հարցի կապակցությամբ: Դեռևս պարզ չէ, թե որքանով են ազդել նրա վկայությունները հետաքննության ընթացքի վրա:

Անցած փետրվարին նա ստիպված էր լքել զբաղեցրած պաշտոնը:

Facebook Forum

XS
SM
MD
LG