Մատչելի հղումներ

Կոնգրեսականները պահանջում են ավելի խիստ պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի ու Չինաստանի


Կոնգրեսականները պահանջում են ավելի խիստ պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի ու Չինաստանի
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում չինական մի ընկերության եւ ռուսաստանյան մասնաճյուղի նկատմամբ, թույլ չտալու համար, որ Չինաստանից ու Ռուսաստանից դեպի Հյուսիսային Կորեա արտահոսեն ֆինանսական միջոցներ: Սակայն ԱՄՆ-ի օրենսդիրներն ասում են, թե կարելի էր այս ուղղությամբ անել ավելին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասում է, թե առավելագույն ճնշում բանեցնելու արշավը կաղում է:

Հարավային Կորեան ԱՄՆ-ի համար թշնամական միակ երկիրը չէ, որի նկատմամբ Վաշինգտոնը սահմանել է պատժամիջոցներ:

Ինչպես Էդ Ռոյսն է ասում, ‘’Չենք կարող ակնկալել, որ Պուտինը ու նրա կոռումպացված դաշնակիցները կփոխեն իրենց վարքագիծը Սիրիայում, Ուկրաինայում կամ այլուր, քանի դեռ ԱՄՆ-ը չի ապացուցել, որ մի օր նրանք ենթարկվելու են պատասխանատվության’’:

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից երկու ամիս առաջ օրենսդիրներին չի բավարարում նախորդ ընտրություններում միջամտություն ցուցաբերած երկրի դեմ սկսված պատժամիջոցների ծանրությունը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Էլիոթ Էնգելը նույնպես ասում է, թե նախագահ Թրամփը Ռուսաստանին պատժելու նպատակով պատժամիջոցները խստացնելու մեծ լիազորություններ ունի, ինչից չի օգտվում:

Ինչ վերաբերում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներին, Պետդեպարտամենտը ներկայումս քննարկում է այդ հարցը, երբ այդ երկրում ոտնահարվում են ույղուր փոքրամասնության իրավունքները:

Խիստ պատժամիջոցները, որոնց անհրաժաշտության մասին խոսում են Կոնգրեսում, պիտի նախաձեռնվեն վարչակազմում, այլ ոչ թե Կոնգրեսում, քանի որ կոնգրեսականներն այս պահին իրենց ուշադրությունը կենտրոնացրել են վերընտրվելու խնդրի վրա:

XS
SM
MD
LG