ՄԱԿ-ը վերջին ջանքերն է գործադրում Սիրիայում արյունալի արյունահեղության կանխարգելման ուղղությամբ: Վաշինգտոնը, իր հերթին, կոչ է անում Սիրիայի նախագահին զերծ մնալ Իդլիբի ուղղությամբ լայնածավալ հարձակումից:
Հրշեջները շարունակում են մարել՝ Սիրիայի Իդլիբ նահանգի Մուհաբալ քաղաքի գազալցակայաններից մեկում Ռուսական օդուժի կողմից հրիթռակոծության արդյունքում նախօրեին բռնկված հրդեհը:
«Այսօր, ժամը 11-ից-16-ը ընկած ժամանակահատվածքում Մուհաբալը և շրջակա մի քանի գյուղերը հայտնվել էին հետևողական օդային հարձակման թիրախում», - ասում է Մուհաբալի բնակիչ Աբու Մոհամեդը:
Ասադի կառավարությունն ու նրա դաշնակիցները՝Ռուսաստանը և Իրանը, հաջորդ շաբաթ ծրագրում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի Իդլիբ նահանգում, որի նպատակն է վերջնականապես ազատագրել տարածաշրջանը «Նուսրա Առաջնագծի» զինյալներից:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Սիրիայում մեկ այլ քիմիական հարձակում՝ վկայակոչելով Թրամփի Twitter-ի էջի նոր ուղերձը:
«Տեղի է ունենում հետևյալը՝ Նախագահը ասում է Իրանին, Ռուսաստանին և Ասադին, «մի մտեք այդտեղ, մենք չենք ընդունի»:
Սպիտակ տան մամլո քարտուղարը երեկ հանդես է եկել հայտարարությամբ և ըդնգծել, որի ԱՄՆ-ը կարձագանքի արագ և պատշաճ կերպով, եթե Դամասկոսը կրկին քիմիական զենք կիրառի:
Մինչ Կրեմլը երեքշաբթի հրաժարվել է մեկնաբանել Թրամփի նախազգուշացումն առ այն, որ Իդլիբի վրա հարձակումը «ճակատագրական մարդասիրական սխալ» կլինի, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան ողջունել է Թրամփի ուղերձը:
Նշենք, որ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Իդլիբում ռազմական գործողոթյունները արդյունքում Թուրքիայի տարածք կարող է անցնել մոտ 3 միլիոն փախստական:
Առաջիկա ուրբաթ օրը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները կհանդիպեն Իրանում քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը: