Աշխատանքային շաբաթը ԱՄՆ-ի Սենատում սկսվել է բավականին լարված մթնոլորտում:
Դեմոկրատների բարձրացրած աղմուկը պայմնավորված էր սեպտեմբերի 4-ին նախատեսված Սենատի լսումներով, որի ընթացքում սենատորները պետք է քվեարկությամբ հաստատեին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Թրամփի կողմից առաջադրված Բրեդ Քավանոյի թեկնածությունը:
Հանրապետականները, դեմոկրատների պնդումների համաձայն՝արգելափակել ու ահնասանելի են դարձրել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք առչվում են Ջորջ Բուշ կրտեսերի նախագահության օրոք դատավոր Բրեդ Քավանոյի Սպիտակ տանը իրականացրած ծառայությանը:
Սենատի Դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Չաք Գրասսլիի կողմից լսումների մեկնարկը ազդարարելուց հետո դեմոկրատները բոյկոտել ու պահանջել են հետաձգել լսումները:
Ցուցարարներից մեկը «այս ամենը արդարադատության ծաղրուծանակ է» որակել:
Հիշեցնենք, որ պահպանողական հայացքներով հայտնի 53-ամյա Բրեթ Քավանոն սենատորների մեծամասնության աջակցությունը ստանալուց հետո կզբաղեցնի իր պաշտոնը ցմահ։
Ամերիկացի վերլուծաբանները գտնում են, որ դեմոկրատների ջանքերն ապարդյուն են, քանի որ հանրապետականներն ու Թրամփը դժվար թե նահաջնեն:
Դեմոկրատների կողմից անընդուների թեկնածու Բրեդ Քավանոյին Թրամփն անվանում է «դատավորների դատավոր» և իրական առաջնորդ։
Հավելենք, որ դատավոր Բրեդ Քավանոն 2003 2006 թվականներին Բուշ կրտսերի աշխատակազմում զբաղեցրել է պատասխանատու քարտուղարական պաշտոն՝ ղեկավարելով խորհրդականներից նախագահին փոխանցվող փաստաթղթերի շրջանառությունը:
Սենատի Դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Չաք Գրասսլին դեմոկրատներին մեղադրել է աշխատանքներին խոչընդոտելու մեջ: